Ի՞նչ է դետերմինիզմը 🔎
Եկե՛ք ծանոթանանք դետերմինիզմի վերաբերյալ անգլիացի նշանավոր փիլիսոփա Դեյվիդ Հյումի մտորումներին ✨
«Ակնհայտ է, որ մտքի տարբեր մտածողությունների ու գաղափարների միջև սկզբունքային կապ կա, ու երբ դրանք հայտնվում են հիշողության կամ երևակայության մեջ, իրար ներմուծում են որոշակի կարգով ու կանոնավորությամբ։ Ու նույնիսկ մեր ամենահախուռն ու զառանցական ցնորքներում, դեռ ավելին՝ նույնիսկ երազներում, եթե փոքր–ինչ մտորենք, ապա կպարզենք, որ երևակայության ընթացքը լրիվ կամայական չէ, այլ որ այստեղ ևս՝ իրար հաջորդող տարբեր գաղափարների միջև, այնուամենայնիվ, որոշակի կապ կա։ Եթե ամենաանփույթ ու ամենաանբռնազբոս զրույցը գրանցվի, ապա իսկույն կնկատվի մի բան, ինչն իրար է կապում զրույցի բոլոր անցումները»—Դեյվիդ Հյում
Ընկնող քարի շարժումը…
🔹 «... ծանր մարմնի բնական տեղաշարժն է դեպի Երկրի (տիեզերքի) կենտրոն» — Արիստոտել, մ.թ.ա. 4-րդ դար
🔹 «... միջավայրում տարբեր արագությամբ շարժվող մասնիկների շարժման ուղղությամբ պայմանավորված մեխանիկական մղում է» — Ռենե Դեկարտ և Քրիստիան Հյույգենս, 17-րդ դար
🔹 «... զանգվածների միջև գործող համընդհանուր ձգողական ուժի ազդեցությամբ առաջացող արագացվող շարժում է» — Իսահակ Նյուտոն, 17-18-րդ դարեր
🔹 «... զանգվածի ստեղծած տարածաժամանակային կորության մեջ մարմնի իներտ շարժման հետևած գեոդեզիկ ուղի է» — Ալբերտ Այնշթայն, 20-րդ դար
⚛️ Տարբեր դարաշրջաններում ընկնող քարի տրված բացատրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ բնության թվացյալ անփոփոխ օրենքները ժամանակի ընթացքում ստանում են նոր իմաստներ ու մեկնաբանություններ․ երևութի վերաբերյալ մեր գիտելիքները ժամանակի ընթացքում բարելավում են և փոխվում են այն տեսական հիմքերն ու գաղափարական շրջանակները, որոնցով մենք դիտում, ըմբռնում և իմաստավորում ենք աշխարհը։
Երբևէ լսե՞լ ես միջսերնդային արդարության մասին։ Կամ ի՞նչ ես կարծում՝ ունե՞նք որևէ պարտավորություն անցյալ կամ ապագա սերունդների նկատմամբ։ Պարզվում է, որ վերջին տասնամյակներում անցյալ և ապագա սերունդների նկատմամբ բարոյական պարտավորությունների և դրանցից ածանցյալ նորմատիվ գործողությունների մասին քննարկումներ են տեղի ունենում տարբեր բնագավառներում։ Միջսերնդային արդարության շուրջ կառուցվող տեսությունները փորձում են պատասխանել այս հարցին և վերլուծում պարտավորությունների շրջանակը՝ առաջարկելով երկարաժամկետ պատասխանատվության բարոյական և ինստիտուցիոնալ սկզբունքներ։
🔹 Ի՞նչ է ճշմարտությունը։
🔹 Գոյություն ունի՞ բացարձակ և վերջնական ճշմարտություն։
🔹 Արդյո՞ք հնարավոր է անսխալական և բացարձակ ճշմարիտ գիտելիք և իմացություն։
🔹 Կա՞ արդյոք հստակ սահման ճշմարիտի և ճշմարիտի հակոտնյայի (սխալի, կեղծի, մոլորության) միջև և ինչպե՞ս տարբերակել ճշմարիտը կեղծիքից։
🔹 Ի՞նչ է նշանակում «հիմնավոր ճշմարիտ համոզմունք», և կարո՞ղ է արդյոք որևէ հիմնավորում լինել վերջնական ու անխախտ։
🔹 Արդյո՞ք ճշմարտության որոնումը ավելի կարևոր է, քան այն գտնելը։
Այս և այլ հարցերը մենք քննարկելու ենք Փիլիսոփայության դպրոցում 🏛️
Ի՞նչ հարցի վերաբերյալ ես շարունակ մտածում 🤔
Փիլիսոփայության դպրոցում մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր իրական խորհրդածություն սկսվում է հարցադրումից, որը հիշեցնում է, որ մեր ենթադրությունները կարող են լինել սխալ, կասկածի տակ է դնում մեր ունեցած համոզմունքները և առաջարկում է փորձել հասկանալ աշխարհը սկզբունքորեն նոր դիտանկյունից։
Ո՞ր փիլիսոփայական հարցն է վերջին շրջանում քո մտքում 🌀
Արի՛ ծանոթանանք Փիլիսոփայության դպրոցի հետ ✨
❓ Ի՞նչ է Փիլիսոփայության դպրոցը։
🔹 Հայ փիլիսոփայական համայնքի մի խումբ երիտասարդ գիտնականների կողմից նախաձեռնած կրթական ծրագիր, որն ուղղված է երիտասարդների և այլ խմբերի շրջանում փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրության խթանմանը ու քննադատական մտածողության զարգացմանը։
❓ Ի՞նչ նպատակ ունի։
🔹 Հանրամատչելի դարձնել փիլիսոփայությունը, փիլիսոփայական գիտելիքն ու խնդրակարգը և խթանել փաստարկված հանրային բանավեճի մշակույթը։
❓ Ի՞նչ է առաջարկում։
🔹 12 ինտերակտիվ դասախոսություն, քննարկումներ, բանավեճեր, վերլուծություններ, ինչպես նաև խմբային ու անհատական աշխատանքներ։
❓ Ո՞րն է թեմատիկ շրջանակը։
🔹 Ծրագրի երեք հիմնական թեմատիկ ուղղություններն են․
1. Փիլիսոփայական մտածողություն և ձևական տրամաբանություն
2. Էթիկա, պատասխանատվություն և ապագա
3. Ազգային ինքնություն, հիշողություն և պատմություն։
❓ Ո՞վ կարող է դիմել։
🔹 ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրով ուսումնառություն ստացող, ինչպես նաև ԵՊՀ հասարակական և հումանիտար այլ բաժինները ներկայացնող ուսանողները։
❓ Ինչպե՞ս միանալ։
🔹 Պետք է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը մինչև նոյեմբերի 14՝ https://forms.gle/wCaUPZQdrw6LdBfh7
Քննադատական մտածողության և մտավոր քաջության խորհրդանիշը։ Սոկրատեսը, թեև իր կյանքի ընթացքում ոչինչ չի գրել, սակայն հիմնարար կերպով փոխել փիլիսոփայությունն իր պարզ հարցադրումներով՝ «Ո՞վ եմ ես», «Ի՞նչ գիտեմ ես»։ Սոկրատյան մեթոդը կուղեկցի մեզ դասընթացի ողջ ընթացքում վեճերի, ինքնաքննության և սեփական համոզմունքների ճշմարտության արժեքը ստուգելու կարողության զարգացման հարցերում։
Երկխոսության, մետաֆիզիկական գաղափարների և երևակայության վարպետը։ Նա ցույց տվեց, որ փիլիսոփայությունը անցողիկ երևույթներից անդին գտնվող մշտական ճշմարտությունների և իդեալական հասարակության որոնման ճանապարհ է։ Պլատոնի քարանձավի այլաբանությունը, գաղափարների աշխարհն ու արդարության հայեցակարգը կօգնեն մեզ բացահայտել և վերաիմաստավորել իրականության, հասարակության և արդարության բնույթին վերաբերող հիմնախնդիրները։
Տրամաբանության, համակարգային մտածողության և գիտական ուսումնասիրության ռահվիրա։ Էթիկայից մինչև քաղաքականություն, մեթաֆիզիկայից մինչև աշխարհի ֆիզիկական պատկեր՝ Արիստոտելը մեզ սովորեցնում է, որ գիտելիքը ձևավորվում է դիտման, մտահայեցողության և իրերի միջև պատճառահետանքային ու տրամաբանական կապերի բացահայտման արդյունքում։
Նորպլատոնական մտածող և հայ փիլիսոփայական դպրոցի հիմնադիրներից։ Նա իր ուսմունքով միավորեց Պլատոնի գաղափարներն ու Արիստոտելի տրամաբանությունը՝ ձևավորելով ինքնատիպ համադրական համակարգ։ Դավիթը փիլիսոփայությունը համարում էր մարդու ամենաբարձր և պատվական զբաղմունքը՝ մի գործ, որն ուղղում է մտքերը դեպի բարին։ Նրա հայեցակարգում բարիքն առավել է ճշմարտությունից, քանի որ ճշմարիտն իր խորքում բարի է, բայց ոչ ամեն բարի՝ անպայման ճշմարիտ։
Միջնադարի ամենախոշոր հայ գիտնականներից և եկեղեցական մտածողներից։ Նա փիլիսոփայությունը տեսնում էր որպես կամուրջ հավատքի և բանականության միջև։ Հովհաննեսը ձևավորեց հայ սխոլաստիկ միտքը՝ միավորելով աստվածաբանական ուսմունքներն ու տրամաբանական վերլուծությունը։ Նրա ուսմունքները սերմանեցին քննադատական մտածողություն հայ կրթական միջավայրում՝ պատրաստելով ճանապարհ հայագիտական դպրոցի համար։
20-րդ դարի ազգային մտածող և գործիչ, ով փիլիսոփայությունը վերածեց քաղաքական և բարոյական գործողության հիմքի։ Նա փիլիսոփայությունը դիտում էր որպես ազգային կյանքի կազմակերպման գործնական հիմք՝ միավորելով բարոյականությունը, պատմական պատասխանատվությունը և ինքնաճանաչման գաղափարը։ Նժդեհյան «ցեղակրոնության» գաղափարախոսությունը բարձրացրեց անձի ու ազգի հոգևոր արժանապատվության հիմնահարցերը՝ շեշտելով, որ ազգը գոյատևում է միայն իր ներքին հավատքով, ինքնաճանաչմամբ և անցյալ ու ապագայի նկատմամբ պատասխանատվությամբ։