12 ինտերակտիվ դասախոսություն, քննարկումներ, բանավեճեր, վերլուծություններ, ինչպես նաև խմբային ու անհատական աշխատանքներ։
Ծրագրի երեք հիմնական թեմատիկ ուղղություններն են․
Փիլիսոփայական մտածողություն և ձևական տրամաբանություն,
Էթիկա, պատասխանատվություն և ապագա,
Ազգային ինքնություն, հիշողություն և պատմություն։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրով ուսումնառություն ստացող, ինչպես նաև ԵՊՀ հասարակական և հումանիտար այլ բաժինները ներկայացնող ուսանողները։
Պետք է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը մինչև նոյեմբերի 14՝ https://forms.gle/wCaUPZQdrw6LdBfh7։
Փիլիսոփայության դպրոցը գտնվում է Աբովյան 52ա հասցեում՝ ԵՊՀ 8-րդ մասնաշենքում (Սև շենքի հարևանությամբ), 3-րդ հարկ, ԵՊՀ Փիլիսոփայույթան և հոգեբանության ֆակուլտետում