Վիդեոդասը ստեղծվել է Փիլիսոփայության դպրոց 2025 ծրագրի շրջանակում և ներկայանում է որպես դպրոցին նվիրված վիդեոդասերի շարքի առաջին թողարկում։
Այն նվիրված է դպրոցի առաջին թեմատիկ ուղղությանը՝ «Փիլիսոփայական մտածողություն և ձևական տրամաբանություն», որի ընթացքում մանրամասնորեն քննարկվում են փիլիսոփայական մտածողության էությունը, տրամաբանական մտածողության դերը գիտելիքի ձևավորման մեջ, հասկացությունների հստակեցումը, փաստարկների կառուցվածքը, տրամաբանական սխալները, ինչպես նաև տրամաբանության կիրառումը առօրյա, գիտական և հանրային բանավեճում։
Վիդեոդասը կառուցված է որպես ամբողջական դասախոսություն՝ ներառելով թեմատիկ ուղղության ենթաթեմաները, հիմնական հարցադրումները և առաջարկվող խմբային ու մտածողական վարժությունները։
Վիդեոդասը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել քննադատական և փաստարկված մտածողություն՝ անկախ մասնագիտական ոլորտից։
«Փիլիսոփայական մտածողություն և ձևական տրամաբանություն» թեմայի ենթաթեմաները՝
1. Փիլիսոփայական մտածողություն
2. Տրամաբանության ներածություն
3. Գիտելիքի հիմնավորման հիմնախնդիրը
Վիդեոդասը ստեղծվել է Փիլիսոփայության դպրոց 2025 ծրագրի շրջանակում և ներկայանում է որպես դպրոցին նվիրված վիդեոդասերի շարքի առաջին թողարկում։
Այն նվիրված է դպրոցի երկրորդ թեմատիկ ուղղությանը՝ «Ազգային ինքնություն, հիշողություն և պատմություն», որի ընթացքում մանրամասնորեն քննարկվում են ինքնության ձևավորման և դրա սահմանման հիմնահարցերը, անհատական և հավաքական ինքնության փոխկապակցվածությունը, հիշողության դերը պատմական գիտակցության և ինքնության պահպանման գործընթացում, անցյալի մեկնաբանության խնդիրները, պատմության և նարատիվի հարաբերությունը, ինչպես նաև հիշողության և պատմության ազդեցությունը հանրային մտածողության, քաղաքականության և ժամանակակից հասարակական գործընթացների վրա։
Վիդեոդասը կառուցված է որպես ամբողջական դասախոսություն՝ ներառելով թեմատիկ ուղղության ենթաթեմաները, հիմնական հարցադրումները և առաջարկվող խմբային ու մտածողական վարժությունները։
Վիդեոդասը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները ինքնության և դրա հետ փոխկապակցված մի շարք հարցադրումների վերաբերյալ` անկախ մասնագիտական ոլորտից։
«Ազգային ինքնություն, հիշողություն և պատմություն» թեմայի ենթաթեմաները՝
1. Ինքնություն. հասկացությունը, մակարդակները և համատեքստը
2. Պատմությունը որպես տեքստ
3. Պատմությունը որպես հիշողություն, հիշողությունը որպես պատմություն
Վիդեոդասը ստեղծվել է Փիլիսոփայության դպրոց 2025 ծրագրի շրջանակում և ներկայանում է որպես դպրոցին նվիրված վիդեոդասերի շարքի առաջին թողարկում։
Այն նվիրված է դպրոցի երրորդ թեմատիկ ուղղությանը՝ «Էթիկա, պատասխանատվություն և ապագա», որի ընթացքում մանրամասնորեն քննարկվում են էթիկական մտածողության հիմնարար մոտեցումները, բարոյական պատասխանատվության հարցը անհատական և հասարակական մակարդակներում, գործողությունների հետևանքների գնահատման խնդիրները, տեխնոլոգիական, սոցիալական և քաղաքական զարգացումների էթիկական մարտահրավերները, ինչպես նաև ապագայի նկատմամբ պատասխանատվության գաղափարը և էթիկական մտածողության դերը որոշումների կայացման գործընթացում։
Վիդեոդասը կառուցված է որպես ամբողջական դասախոսություն՝ ներառելով թեմատիկ ուղղության ենթաթեմաները, հիմնական հարցադրումները և առաջարկվող խմբային ու մտածողական վարժությունները։
Վիդեոդասը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները բարոյականության և էթիկայի փիլիսոփայական հիմնահարցերի վերաբերյալ` անկախ մասնագիտական ոլորտից։
«Էթիկա, պատասխանատվություն և ապագա» թեմայի ենթաթեմաները՝
1. Ապագա սերունդների հանդեպ բարոյական պարտավորությունները
2. Ձևավորելով հասարակության սկզբունքները
3. Անցյալ սերունդներ, պատասխանատվություն և ներում