Փիլիսոփայության դպրոցը (School of Philosophy) նախաձեռնվել է հայ փիլիսոփայական համայնքի մի խումբ երիտասարդ գիտնականների կողմից։ Այն միտված է երիտասարդների, տարբեր մասնագիտական համայնքների, ինչպես նաև հասարակական, կրթական և այլ ոլորտների ներկայացուցիչների շրջանում փիլիսոփայական միտքը և քննադրական մտածողությունը խթանելուն։

Մեր գլխավոր նպատակն է հանրամատչելի դարձնել փիլիսոփայական գիտելիքը, ծանոթացնել հիմնարար հայեցակարգերին ու հարցադրումներին և խթանել հետաքրքրությունը փիլիսոփայության նկատմամբ։ Այս ամենով մենք նպաստում ենք փիլիսոփայական մտածողության և փաստարկված հանրային բանավեճի մշակույթի զարգացմանը։

Ամսաթիվ՝ 24 նոյեմբեր — 19 դեկտեմբեր, 2025

Վայրը՝ ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ

Ծրագիրը նախատեսում է 4-շաբաթյա ինտենսիվ դասընթաց՝ բաղկացած 12 հանդիպումից։ Այս հանդիպումները ներառում են ինտերակտիվ դասախոսություններ, անհատական և խմբային վարժություններ, քննարկումներ և բանավեճեր, որոնք նախատեսված են մտածելու, հիմնավորելու և հստակ արտահայտվելու գործիքակազմը ձևավորելու համար։

Թեմատիկ Ուղղություններ

Ծրագրին կարող են դիմել ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրով ուսումնառություն ստացող, ինչպես նաև ԵՊՀ հասարակական և հումանիտար այլ բաժինները ներկայացնող ուսանողները։